Հայկ Նահապետյան. Սորոսի հիմնադրամի և Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

Սորոսի հիմնադրամը հերթով նվաճում է Կառավարության բոլոր կաբինետները, հիմա նրանց թիրախում արդարադատության ոլորտն է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով այժմ ամեն ինչ արվում է Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու համար, որին լծվել է նշյալ հիմնադրամը իր բոլոր լծակներով: Հայկ Նահապետյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում են ակտիվ պայքար ծավալել այդ կառույցի գործունեությունը մեր երկրում արգելելու համար:

Աղբյուրը՝ այստեղ