Խուզարկություն է կատարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել:

Այս մասին տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից։ Մանրամասներ չեն հայտնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորն էր, որը Քոչարյանին ազատ էր արձակել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության դիմաց: