Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և նախկին ԽՍՀՄ մյուս երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:

«Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքն սկսել է ակտիվորեն միջամտել նախկին խորհրդային հանրապետությունների ներքին գործերին, այդ թվում` Ուկրաինայի և Վրաստանի:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:- Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են հաստատված: Քաղաքական երկխոսությունը, միջազգային ասպարեզում համագործակցությունը,  խորհրդարանական  համագործակցությունը, ինտենսիվ բնույթ են կրում: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը դինամիկ կերպով զարգանում են»։

Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում անդրադարձել է նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով առկա հակառուսական հռետորաբանությունը  և ՌԴ-ի հանդեպ սադրիչ գործողություններին: