Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։

Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում։