Հուլիսի 15-ից հետո ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել

ԱՄՆ-ը հուլիսի 15-ից հետո կարող է հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանն անցնելու մասին:

Այս մասին տեղեկացրել է ամերիկյան «Bloomberg»  լրատվամիջոցը։ Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ ամերիկյան կողմը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե ռուս-թուրքական S-400-ների գործարքը տեղի ունենա:

Աղբյուրի հաղորդմամաբ, այժմ ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող 3 փաթեթ և այս պահին քննարկվում է, թե դրանցից որը կարող է կիրառվել։