Պատգամավորները Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հորդորների տակ փորձե՞լ են պահպանակների, ներարկիչի և հաբերի ձևերով շոկոլադների համը…

Դրանք ունեցել են «Հակաբեղմնավորիչ» անվանումը և, դատելով ամենից, ԱԺ-ի ջահել պատգամավորների համար թերևս խորհրդանշական կերպով բերված են եղել հենց Եվրոպայից (այդպիսի շոլոլադներ արտադրող հայկական որևէ ընկերություն մեզ հայտնի չէ), Հայաստան ժամանած եվրոպական «միսիոներների» կողմից:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձևավորված խորհրդակցական մարմնի և «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» հետ համագործակցության շրջանակում հուլիսի 11-ին ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաև «Աբորտներ՝ խնդրի վերադարձ Եվրոպայում» վավերագրական ֆիլմը:  Այն  նվիրված է  աշխարհի տարբեր երկրներում նոր թափ առած աբորտների սահմանափակմանը, կանանց  առողջության ու կյանքի վրա աբորտների բացասական աղդեցություններին, կանանց իրավունքների սահմանափակմանը:

Չլիներ ԱԺ-ի այս հանդիպումն ու տեղեկատվությունը, մեր հասարակությունն երևի չէր էլ իմանա, որ սեռական տարաբնույթ շեղումներով տառապող ու դեպի սոդոմգոմորյան կործանում գնացող Եվրոպայում ստեղծվել է, գոյություն ունի ու գործում է «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»: Հետաքրքիր է` վերոնշյալ պառլամենտական ֆորումը պայքարում է զուտ կանանց իրավունքների սահմանափակման դե՞մ (անշուշտ, հետաքրքիր է, թե կանանց այդ ո՞ր իրավունքների սահմանափակման մասին է խոսքը…), կանանց առողջության ու կյանքի վրա աբորտների բացասական աղդեցությունները ներկայացնելով, թերևս նաև այլ կերպ ձգտում է հասնել աբորտների սահմանափակմա՞ն, թե այդ բարի նպատակի քողի ներքո ուրիշ հետաքրքրություններ էլ ունի…

Ազգային ժողովի հրապարակած տեղեկատվությունից իմանում ենք, որ «ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը (Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից.- Ծ.Հ.) նշել է, որ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումն» այն հարթակն է, որտեղ  քննարկվող հարցերը  վերաբերում են գենդերային հավասարությանը, արդարությանը, կանանց դերի հզորացմանը, ընտանիքին ու  դրա դերին, մարդկանց վերարտադրողական առողջությանը եւ իրավունքներին, բնակչության  կրթությանն ու զարգացմանը, որոնք առողջ հասարակություն ունենալու կարեւորագույն  բաղադրիչներից են»:

Հենց այստեղ էլ միանգամից պարզ է դառնում, որ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի եթե ոչ հիմնական նպատակը, ապա նպատակներից մեկը օրենսդրական ճանապարհով գենդերային հավասարության հասնելն է, որը ոչ թե սոսկ կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունն է, այլ նաև ԼԳԲՏ անձանց (լեսբուհիների /իգացողների/, գեյերի /արվամոլների/, բիսեքսուալների, տրանսվիստիտների), մի խոսքով, այլասերվածների իրավահավասարությունը բարոյական, նորմալ, սեռական շեղումներ չունեցող հասարակության գերակշիռ մեծամասնության հետ բոլոր հարցերում, ներառյալ` քարոզչության (իրենց պարագայում նաև` այլասերման, պղծության քարոզչության, երեխա որդեգրելու, դաստիարակչական հաստատություններում աշխատելու և այլն):

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի դիտարկմամբ, «յուրաքանչյուր խորհրդարանական  իր  ներդրումը պետք է ունենա երկրում դրանց (ներառյալ` գենդերային հավասարության, արդարության.- Ծ.Հ.) զարգացման  եւ ամրապնդման համար»: Հանդիպման ընթացքում Արփինե Դավոյանն ի մասնավորի արժևորել է անցանկալի հղիությունների կանխումը, անհրաժեշտ է համարել, որ «ծնողները խիստ պատասխանատու լինեն իրենց ծնված և ապագա  երեխաների կարիքների» նկատմամբ: Այլ կերպ ասած, շատ ծնողներ խիստ պատասխանատու լինելով իրենց ապագա երեխաների կարիքների նկատմամբ, այսինքն` հաշվի առնելով, որ ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում իրենք ի վիճակի չեն հոգալ այդ կարիքները, լայնորեն պետք է օգտվեն հակաբեղմնավորիչներից և կանխեն անցանկալի հղիությունները, իսկ այն, որ Հայաստանը ժողովրդագրական աղետի եզրին է կամ արդեն աղետի մեջ, դա ոչինչ, դրա հերն էլ անիծած: Մնում է վերստին հանրապետությունով մեկ լայնորեն բացել ընտանիքի պլանավորման կենտրոններ, էժան գներով կամ ձրի պահպանակներ և այլ հակաբեղմնավորիչներ տալ մարդկանց: Դատելով ամենից, Եվրոպան դրա համար փող կճարի:

Ազգային ժողովի տեղեկացմամբ, «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչ Նեյլ Դատտան պարզաբանել է, որ կազմակերպությունը մասնագիտացած խորհրդարանական ցանց է, որն իր գործունեությունը ծավալում է եվրոպական երկրներում եւ  զբաղվում այդ երկրների քաղաքացիների վերատադրողական եւ սեռական իրավունքների հարցերով»: Նշվել է նաև, որ «այժմ նպատակ կա  նորընտիր խորհրդարանի հետ     համագործակցելով՝ բարելավել ոլորտի քաղաքականությունը, օրենսդրությունն ու ֆինանսական հոսքերը» (ընդգծումը` մերը): Դե ինչ, երբ փաշինյանական իշխանությունը ստախոս դուրս եկավ և արդեն իսկ պարզ է, որ ի վիճակի չէ բարելավել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը (տևական ժամանակ նույնիսկ մայրաքաղաքի աղբահանության ու ներքաղաքային տրանսպորտի խայտառակ աշխատանքի հարցը չեն կարողանում կամ չեն ուզում լուծել), մնում է եվրոպական կամ այլ փողերով մարդկանց լայնորեն հակաբեղմնավորիչներ տրամադրել, որ չբազմանան, ավելորդ ուտող բերաններ չավելանան:

ԱԺ-ի տեղեկատվության համաձայն, «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», որում ցուցադրված են եվրոպական շուրջ 46 երկրում իրականացված ուսումնասիրությունները, ներկայացրել է Մարինա Դավիդաշվիլին:

Նա անդրադարձել է այդ երկրներում հակաբեղմնավորչ միջոցների  հասանելիությանն ու  այդ հարցում ազգային կառավարությունների կողմից իրականացող միջոցառումներին,  մարդկանց իրազեկվածությանը՝ պարզաբանելով, որ դրանց օգտագործումը թույլ է տալիս պլանավորել երեխաների թիվը, նրանց տարիքային տարբերությունը, կանխարգելել ոչ անվտանգ աբորտի հետեւանքով գրանցվող անպտղությունը եւ այլն: Մարինա Դավիդաշվիլու դիտարկմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հակաբողմնավորչների կիրառումը սահմանափակում է ծնելիությունը: Այս տեսակետը հավաստում են փաստերը, ասել է նա՝ բերելով Սկանդինավիայի օրինակը, որտեղ ծնելիությունը բարձր է» (ընդգծումը` մերը):

Վերոնշյալի առնչությամբ նախ նշենք, որ Սկանդինավիայի օրինակը դեռ ոչինչ չի ապացուցում` այն դեպքում, երբ հակառակը փաստող տասնյակ երկրների օրինակներ կան: Երկրորդ. Միանգամայն սխալ է բարեկեցիկ Սկանդինավիայի համեմատությունը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող Հայաստանի հետ, որտեղ հակաբողմնավորչների լայն կիրառումը, կարծում ենք, հանգեցնելու է առանց այն էլ նվազած ծնելիության նվազման: Ինչ վերաբերվում է հակաբեղմնավորիչների հատկապես տևական կիրառման դեպքում կանանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգներին, Մարինա Դավիդաշվիլին և հանդիպման այլ մասնակիցներ այդ մասին, իհարկե, չեն խոսել: Ի դեպ, մենք դեռ չենք անդրադառնում մեր ժողովրդի առողջության համար այնքան մտահոգ որոշ օտարների տրամադրած հակաբեղմնավորիչների միջոցով կենսաահաբեկչության իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի, հատկապես մարզերի վերարտադրողական տարիքի կանանց վրա հակաբեղմնավորիչ նոր հորմոնալ ու քիմիական հաբերի ազդեցության փորձարկումներ կատարելու վտանգին, քանի որ սրանք արդեն բոլորովին այլ թեմաներ են:

ԱԺ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, «Անդրադառնալով  կանանց նկատմամբ բռնություններին եւ նրանց իրավունքների սահմանափակումներին՝ Նեյլ Դատտան  կարեւորել է իր ձեւակերպմամբ՝ Ստամբուլյան առաջադեմ կոնվենցիայի վավերացումը, որը, ըստ նրա, Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է քննարկել առաջիկա 18 ամիսների ընթացքում, եւ կարեւոր է դրա նկատմամբ պատգամավորների արձագանքը: Այս համատեքստում նա անդրադարձել  է մի շարք երկրներում  փաստաթղթի դեմ սկիզբ առած շարժումներին, նշել Բուլղարիայի խորհրդարանի կողմից կոնվենցիան չվավերացնելու պատճառները: Զեկուցողը մարդու, մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարեւորել է կոնվենցիայի վավերացումը:  Բանախոսը չի բացառել դրա վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտներն ու շարժումները»:

Նշենք, որ խոսքը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա)‰մասին է, որը ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին, և որի վավերացումն այժմ Հայաստանից պահանջում են Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը, որոշ տեղեկությունների համաձայն, նաև ՄԱԿ-ը կամ նրա համապատասխան կառույցը:

Ըստ մեր ունեցած այլ տեղեկությունների, ԱԺ-ի որոշ պատգամավորների, ԱԺ նախագահի կարգադրությամբ հասարակական հիմունքներով ձևավորված խորհրդակցական մարմնի և «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» ներկայացուցիչների հանդիպման մեխը հենց ՀՀ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հորով-մորով անելու խնդիրն է եղել: Հենց դա է եղել Հայաստանում եվրոպական «դեսանտի» նպատակը: Ավելորդ չենք համարում մեջբերել վերոնշյալ հանդիպման առնչությամբ ԱԺ-ի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը` «Իբր հակաբեղմնավորիչն ի՞նչ եք անելու» վերտառության ներքո.

«Այս իշխանությունը նպատակաուղղված գնում է ՀՀ-ում ժողովրդագրական իմպոտենցիայի եւ հասարակությունը բերանը բաց նայում է, առանց բողոքելու, հուսամ՝ մեր ահազանգերը կսթափեցնեն։ Կայքերից մեկում կարդացի, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի»-ի ներկայացում: Քննարկմանը հրավիրված են եղել ԱԺ պատգամավորները և նշվել է, որ քննարկման թեման լինելու է սելեկտիվ աբորտների և ընդհանրապես կանանց առողջության հետ կապված խնդիրների մասին: Քննարկումից րոպեներ անց պարզ է դարձել, որ հիմնական թեման Ստամբուլյան կոնվենցիան է: Սկսել են կոնվենցիայի քարոզն անել, ցուցադրել են ֆիլմեր՝ նշելով, թե ինչ վատն են այն երկրները, որոնք չեն ընդունել այն: Նաև հույս են հայտնել, որ Հայաստանն անպայման կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Ըստ կայքի, ժողովի վերջում Ազգային Ժողովի պատգամավորների սեղաններին դրված են եղել «Հակաբեղմնավորիչ» անունով շոկոլադներ։

Դրանք ունեցել են հակաբեղմնավորիչ միջոցների ձև՝ պահպանակների, ներարկիչի, դեղահաբերի և այլն։

Լռելը շատ վտանգավոր է, անշրջելի կլինեն հետեւանքները, պիտի արձագանքել արագ եւ կոշտ․․Վաղը ուշ կլինի․․․»:

Հետաքրքիր է` «Թավշյա հեղափոխական» պատգամավորները Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հորդորների տակ փորձե՞լ են պահպանակների, ներարկիչի և հաբերի ձևերով շոկոլադների համը…

Արթուր Հովհաննիսյան