ԱՄՆ-ը որոշել է հետաձգել Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ-ը որոշել է Իրանի հանդեպ դեռևս պատժամիջոցներ չկիրառել, հաղորդել է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես նշել է գործակալությանը, Միացյալ Նահանգները մտադիր էր պատժամիջոցներ կիրառել Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի դեմ: Նման առաջարկությամբ է հանդես եկել երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Բայց Միացյալ Նահանգներում ժամանակին ուշքի են եկել:

«Սառը գլուխները գերակշռում են: Մենք հասկացանք, որ դա մեզ չի օգնի»,- նշել է աղբյուրը: