«Վերելք»․ Փաշինյանից դեռ սպասելիքներ ունեմ, հյուրը՝ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը 2000 թվականին հրապարակել էր մի վերլուծություն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, դրա առաջացման պատճառների և հնարավոր ելքերի մասին։ Մասնավորապես նա կարծիք էր հայտնել, որ «Հոկտեմբերի 27-ը նախ և առաջ բացահայտեց մեր պետական համակարգի բացարձակ անկատարությունը և ոչ ստանդարտ իրավիճակներում  բնականոն գործելու  անընդունակությունը: Պարզվեց, որ պետական օրգանիզմի բոլոր օրգանների գործունեությունը պայմանավորված էր երկու, թեկուզ և վառ, բայց, այնուամենայնիվ,  անհատներով», ինչպես նաև՝ «մեր  պետական – հասարակական օրգանիզմը տառապում է համակարգային բնույթի արատներով, որոնց ախտորոշումը և  բուժումը բացառիկ կարևորություն է  ստանում»:
«Վերելքի» այս թողարկման ընթացքում հանգամանալի քննվում են հիշյալ հոդվածի դրույթները, ապա անդրադարձ է կատարվում ներքաղաքական ներկա վիճակին և այդ վիճակից երկրի համար շահեկան ելքի տարբերակին։

Մանրամասները՝ տեսանյութում