Լուսի Քոչարյանը պոռնոգրաֆիական նյութեր է հանրայնացնում (տեսանյութ)

Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հանրային ռադիոյի հաղորդավար Լուսի Քոչարյանի հրապարակումներին, որոնց համաձայն Հայաստանում բազմաթիվ մարդիկ են բռնության ենթարկվում։ Մարինա Խաչատրյանի դիտարկմամբ՝ Լուսի Քոչարյանը պոռնոգրաֆիական բնույթի հրապարակումներ է արել, ինչն արգելված է օրենքով, և այդ հիմքով նա դիմել է դատարան։

LIVEnews.am-ի հարցադրմանը, թե ինչ նպատակով է այդ կինը նման հայտարարություններ անում, Մ․Խաչատրյանն ասաց, որ նպատակը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար մեզանում նպաստավոր պայմաններ ստեղծելն է։ Քանի որ Ստամբուլյան կոնվենցիան ներկայացվում է բռնությունները կանխելու համատեքստում, փորձ է արվում արհեստական տպավորություն ձևավորել, թե Հայաստանը այդ կոնվենցիայի անհրաժեշտությունն ունի։ Նրա հավաստմամբ՝ մի խումբ մարդիկ այժմ լծված են այդ քարոզչական գործին։

Մանրամասները՝ տեսանյութում