Դավթաշեն 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակը խափանվել է. տուժածներ չկան

Հուլիսի 11-ին՝ ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը խափանվել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Վերելակավարը բացել է դուռը և քաղաքացուն դուրս բերել վերելակից:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: