Գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ

Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով ներկայումս երկրի տնտեսությունը և մեր ազգաբնակչությունը լարվածություն և անհարմարավետություն են զգում. կրում են զգալի բարոյական և նյութական վնասներ: Անշուշտ, այս իրավիճակում, ոմանք փորձում են գտնել դավադրություններ, կանխամտածված քայլեր, ոմանք հիշում են 90-ականները, սակայն ըստ էություն՝ գործ ունենք տնտեսական խնդրի և անարդյունավետ կառավարման հետ: Երևան ՋԷԿ-ը պետական ընկերությունն է, իսկ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի միակ սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է: Երևան ՋԷԿ-ը լրիվ նոր կառուցված կայան է, որը վերջին տարիների ընթացքում ճապոնական վարկային միջոցների հաշվին արդիականացվել է, արտադրում է ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա, իսկ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը իր դրվածքային հզորություններից ավելի քիչ ծավալով է գործում և հիմնական ծանրաբեռնվում է ատոմակայանի պլանային դադարների ժամանակ: Հատկանշական է, որ վաղուց կապիտալ ներդրումներ չեն իրականացվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկում: Եթե վթարը տեղի է ունեցել կայաններից մեկում, ապա այն կարող է ազդել նաև մյուս կայանի վրա, քանի որ գերծանրաբեռնվածություն կգրանցվի ցանցում, դրան կնպաստեր նաև բարոյապես և ֆիզիկապես մաշված բարձրավոլտ էլեկտրացանցերը, որի արդիականացման ծրագրերը նոր իշխանությունների կողմից հետաձգվեցին անորոշ ժամկետով: Պարզ է նաև, որ բաշխիչ ցանցերը, որոնք մատակարարում են էլեկտրաէներգիա սպառողներին, ներկայումս անխափան գործում են:

Այսպիսով՝ մեր էլեկտրաէներգետիկ համակարգը բավականին հին է, մեծածավալ կապիտալ ներդրումների անհրաժեշտություն կա, այս ամենին գումարվում է առանձին լիազոր մարմնի բացակայությունը, ինչպես նաև լիազորությունների ոչ հստակ և անարդյունավետ բաշխվածությունը ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև:

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր հանրապետության զգալի հատվածում գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով…

Опубликовано Parsyan Suren Среда, 10 июля 2019 г.