Ես Աննա Հակոբյանի ձեռքին տեսել եմ հեղափոխության սցենարը (տեսանյութ)

Հուլիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ակտիվիստներ աղբ էին լցրել՝ բողոքելով Երևանի աղբահանության ողբալի վիճակի դեմ։ Ակտիվիստներից Սոնա Աղեկյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում ներկայացրեց այն դրդապատճառները, որոնցից ելնելով էլ իրենք դիմել էին նման ծայրահեղ քայլի։

Սոնա Աղեկյանը խոսեց նաև մայրաքաղաքի աղբահանության վիճակի և կուտակված ու նեխած աղբի վտանգավոր հետևանքների մասին՝ ասելով, որ առողջապահության նախարարությունը՝ հանձին նախարար Արսեն Թորոսյանի, որևէ կերպ չի արձագանքում այդ վիճակին, այնինչ վատ աղբահանությունն անմիջականորեն ազդում է երևանցիների առողջության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում