Սևանա լիճը թունավոր ջրիմուռներով աղետի մեջ (տեսանյութ)

Կառավարությունը պատասխանատու է

Սևանա լճի ճահճացումը՝ էֆտրոֆիկացիան, կորուստը որպես քաղցրահամ ջրի աղբյուր, որի ջուրը կարելի է օգտագործել ոռոգման ու ձկնաբուծության նպատակով, հանգեցնելու է Հայաստանի կորստին, այլ կերպ ասած, առանց Սևանա լճի, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։

Այսօր Սևանա լիճը գտնվում է վերոնշյալ աղետալի իրավիճակի եզրին և աղետի մեջ է այն առումով, որ որսագողության, ինչպես նաև չվերահսկված արդյունագործական որսի հետևանքով լճում եղած բոլոր ձկնատեսակների և խեցգետնի պաշարները գրեթե ամբողջությամբ վերացված են, այդ և այլ պատճառներով լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է։ Վերջին տասնամյակում լճից մի քանի անգամ անթույլատրելի հավելյալ ջրառի (վերջինը՝ 2018թ․) հետևանքով արդեն չորս անգամ արձանագրվել է լիճ լցվող և լճից դուրս եկող ջրային ծավալների բացասական հաշվեկշիռ։

Ավելին․ վերը նշվածի հետևանքով Սևանա լճի ջրի որակը օրգանական նյութերի, որոշ քիմիական տարրերի բարձր պարունակության, ինչպես նաև ջրի բարձր ջերմաստիճանի և թթվածնի անբավարարության հետևանքով վատացել է, ի վերջո, իրար հետևից արդեն երկորդ տարին է, որ արձանագրվել է լճի ճահճացման վկայություն հանդիսացող և այդպիսի արդյունքի հանգեցնող կապտականաչ ջրիմուռների բուռն աճ, որոնք խիստ վտանգավոր թույներ են արտադրում և արտազատում լիճ։

Սևանա լճում կապտականաչ թունավոր ջրիմուռների բուռն ու վտանգավոր աճի պատճառների, ներկայիս աղետալի վիճակից դուրս գալու հնարավոր ուղիների և այլ հարցերի շուրջ է LIVEnews.am կայքի տաղավարում մեր զրույցը «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, նույն պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանի և «Սևան» ազգային պարկի նախկին աշխատակից (գիտական բաժնի ավագ մասնագետ) Լևոն Գևորգյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում