Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ինքն է հանրապետության թիվ 1 կոռուպցիոները (տեսանյութ)

Սևանա լիճը՝ աղետի առջև

Սևանա լճում, որն առանց այն էլ ոչ կայուն, փխրուն էկոհամակարգ ունի, այժմ բուռն կերպով աճում են թունավոր նյութեր արտադրող կապտականաչ ջրիմուռները։ Այդ գործընթացը շարունակվելու է նաև օգոստոսին, համենայն դեպս, օգոստոսի առաջին կեսին։

Հարկ է ընդգծել, որ անցյալ տարի նույնպես լիճը կանաչել էր նույն թունավոր ջրիմուռներով, որոնց մնացորդների պարունակած մեծ քանակության ֆոսֆորն այս տարվա հունիսի 20-ից հետո բուռն կերպով աճող կապտականաչ ջրիմուռների համար սնունդ կամ աճի հավելյալ խթան է հանդիսանում՝ հանգեցնելով նշված ջրիմուռների էլ ավելի հզոր աճի։

Սևանա լճում այժմ աճող կապտականաչ ջրիմուռների մահից, քայքայումից հետո լճի հատակում նույն պատճառով ֆոսֆորի՝ անցյալ տարվանից էլ ավելի մեծ պարունակություն է լինելու, ինչն, իր հերթին, հաջորդ տարի կապտականաչ ջրիմուռների այս տարվանից էլ ավելի հզոր աճի խթան կարող է լինել՝ նույնիսկ այն դեպքում, երբ Սևանա լճի մակարդակը, ջրի ջերմաստիճանը և բոլոր մյուս գործոնները նույնը լինեն։

Ընթացել և ընթանալու է լճի հատակում ֆոսֆորի շարունակական կուտակման գործընթաց, ինչը սպառնում է հաջորդ տարիներին ևս կապտականաչ ջրիմուռների բուռն աճով ու լճում դրանց արտադրած թունավոր նյութերի քանակի ավելացմամբ։

Սևանա լիճն այսօր կանգնած է աղետի առջև, ինչը թույլ չտալու համար, ի թիվս այլ միջոցառումների, անհրաժեշտ էր և անհրաժեշտ է բարձրացնել լճի մակարդակը (իհարկե, ափերը նախապես մաքրելով), արգելել ձկնորսությունը, լիճ լցվող խոշոր գետերի վրա կառուցել քիմիական, կենսաբանական մաքրման կայաններ, ի վերջո, ոչ թե խոսքով, այլ գործնականում պայքարել կոռուպցիայի դեմ, մինչդեռ ներկայիս իշխանությունների կողմից նույնպես արվում է այս ամենի ճիշտ հակառակը։ Սևանա լճի ներկայիս իրավիճակի առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ ինքն է հանրապետության թիվ 1 կոռուպցիոները։

Սևանա լճի ներկայիս ծանր կամ աղետալի վիճակի շուրջ է մեր զրույցը

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում