Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 4-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ծեծի 2, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, պաշտոնեական անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և խաբեությամբ գույքային վնաս պատճառելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, կողոպուտի, ծեծի և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: