Կոնվենցիան վավերացրած երկրներում կանանց դեմ բռնության դեպքերը տարեցտարի աճում են (տեսանյութ)

2017թ․ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված 88 հանցագործություն է գրացվել, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 0,003 տոկոսը, 2018թ․այդ հարաբերակցությունը կազմել է 0,029  տոկոս։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ նշելով, որ բռնության այսպիսի ցուցանիշների պայմաններում Հայաստանին պարտադրում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ այդ կոնվենցիան արդեն վավերացրած շատ երկրներում բռնության ցուցանիշները անհամեմատ բարձր են։ Ասել է թե՝ Ստամբուլյան կոնվենցիան ամենևին միտված չէ բռնության կանխարգելմանը, քանի որ տվյալ երկրներում բռնության ցուցանիշները տարեցտարի աճում են։

Մանրամասները՝ տեսանյութում