Գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությն հետ կապերի վարչությունը: