«Մեկին գիտեմ, որ տնտեսագիտության թեկնածուի կոչում ունի, բայց տնտեսագիտությունից հեռու է»․Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Livenews.am-ի լրագրող Նանե Արզումանյանը  զրուցել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

«Տնտեսական հեղափոխության արդյունք է, որ նվազագույն աշխատավարձը 55000 դրամից բարձրանում է 68000 դրամ կամ երբ պետությունը միլիարդավոր գումարներ է հատկացնում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժման համար,- ասաց մեր զրուցակիցը։- Այս բոլոր բարեփոխումները կատարվել են ՀՀ քաղաքացու շնորհիվ, քանի որ մի կողմից մեր քաղաքացիներն են, որ պահանջել են ՀԴՄ կտրոններ, մյուս կողմից գործարարներն են պատրաստակամ տպել են այդ կտրոնները, որոնց դիմաց գեներացվել են հարկեր, ինչն էլ վերջնարդյունքում բաշխվում է մեր քաղաքացիների միջև կամ ծառայում է մեր պետության ընդհանուր կարիքներին»:

Մանրամասները՝ տեսանյութում