Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորների թիվն իրականում ավելի շատ է

Հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ կորպուսի տանկային զորամասերից մեկի զինծառայողի ձեռքից ընկել էր արկի լիցքը, ինչի պայթյունից, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մահացել էր երկու, վիրավորվել՝ մեկ զինծառայող։ Սակայն razm.info-ի տեղեկացմամբ, ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական կայքը գրել է, որ պայթյունից վիրավորվել է ոչ թե 1, այլ 9 զինծառայող։

Ըստ աղբյուրի՝ վիրավոր զինծառայողներն են․

Բաքվի Սուրախանը շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Աբբասով Խագանի Մաջնուն օղլուն (Abbasov Xəqani Məcnun oğlu);

Աղստաֆայի Գըրըլը գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Բահրամով Աբուզեր Իլթիֆաթ օղլուն (Bəhrəmov Abuzər İltifat oğlu);

Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1992թ․ ծնված Ֆեյզուլլաև Ռեշադ Ռաֆիգ օղլուն (Feyzullayev Rəşad Rafiq oğlu);

Գաբալայի շրջանի բնակիչ, 1991թ․ ծնված Հաջըմամմեդով Ֆարհադ Նաթիգ օղլուն (Hacıməmmədov Fərhad Natiq oğlu);

Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1989թ․ ծնված, Մյուրշյուդով Ռամին Ֆարման օղլուն (MՖrşՖdov Ramin Fərman oğlu);

Աղստաֆայի շրջանի Քորխալֆալի գյուղի բնակիչ, 1987թ․ ծնված Գյուալըև Թալեհ Ռահիմ օղլուն (GՖlalıyev Taleh Rəhim oğlu)

Թովուզի շրջանի Աշաղը Մյուլքյուլյու գյուղի բնակիչ, 1994թ․ ծնված Իբրահիմլի Միրիսմայըլ Վագիֆ օղլուն (İbrahimli Mirismayıl Vaqif oğlu)

Թովուզի շրջանի, Ազաֆլը գյուղի բնակիչ, 1996թ․ ծնված Թաղըև Զամանաթ Էնվեր օղլուն (Tağıyev Zəmanət Ənvər oğlu);

Ղազախի շրջանի Աղքյոյնաք գյուղի բնակիչ, 1989թ․ ծնված Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն (Məmmədov Nurlan Rəhim oğlu)

Ադրբեջանական Criminal.az կայքից ստացած տեղեկությունը «Մեյդանը» փորձել է հաստատել մի քանի աղբյուրներից։

Նախ լրատվական կայքը մեկնաբանություն է վերցրել Աղստաֆայի կենտրոնական հիվանդանոցից, որտեղից ասել են, որ դեպքի օրը հիվանդանոց է տեղափոխվել ընդհանուր 11 անձ, որից երկուսը մահացել են։

Հիվանդանոցի հերթապահ բժիշկը, նշելով, որ իրավասու չէ այդ մասին տեղեկություն տալ, միայն ասել է, որ վիրավորները բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Գյանջայի (Գանձակ) և Բաքվի հոսպիտալներ։ Ըստ բժշկի՝ այս պահին Աղստաֆայի հիվանդանոցում վիրավոր չի մնացել։

Աղստաֆայի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժության բաժնի ղեկավար Զիյաֆաթ Ջալիլովան կրկին նշել է, որ հիվանդանոց 11 անձ է տեղափոխվել, որոնցից մեկը ճանապարհին է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։

Ադրբեջանի հավաքագրման և զորակոչի պետական ծառայության Աղստաֆայի շրջանի բաժնից ևս նշել են, որ վիրավորների թիվը 9 է։

Զորամասի հարևան գյուղի ՏԻՄ ներկայացուցիչն էլ դեպքի մասին տեղեկությունը հաստատել է, սակայն հրաժարվել է կայքին մանրամասն տեղեկություն տալ։

Այսպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ը հերթական անգամ թաքցրել է զինծառայողների վիրավորման կամ մահվան մասին դեպքերը՝ չհայտարարելով 8 վիրավորի առկայության մասին։

Նշենք, որ հուլիսի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորամասում պայթյունից ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir իingiz oğlu) մահացել են, իսկ ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն վիրավորվել (Nurlan Rəhim oğlu Məmmədov)։