Բակո Սահակյանը ցավակցական հեռագրեր է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, հեռագրերում գրված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը դարձավ մարդկային զոհերի պատճառ։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ արիություն ու ոգու կորով, տուժածներին ու վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք հոգով ու մտքով և կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։