Սևանա լճի փոխարեն ճահիճ կունենանք, Հայաստանը կկորցնենք (տեսանյութ)

Սևանա լիճն այս տարի դարձյալ կանաչել է, ծաղկել է կապտականաչ ջրիմուռներով, որոնց թունավորության խնդրին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք։ Լճի վիճակը տագնապալի կամ նույնիսկ աղետալի է։ Համենայն դեպս, Սևանա լիճն անցյալ տարվա համեմատ ավելի ծանր վիճակում է գտնվում, և էլ ավելի է կանաչելու օգոստոսին, երբ, ինչպես ենթադրվում է, լճի ջրի ջերմաստիճանն ավելի բարձր կլինի, քան հիմա։

Որո՞նք են լճի ներկայիս վիճակի պատճառները, ի՞նչ պետք է անել Սևանը փրկելու համար․․․ Այս և խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամ Կարինե Դանիելյանի հետ։

 

Մանրամասները՝ տեսանյութում