Քարահունջում անցկացվել է Թթի փառատոն (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Թթի փառատոնին

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։