Այսօր Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Ջիվան Աբրահամյան (հուլիսի 6, 1961, Երևան – հուլիսի 20, 1991, գ. Վերինշեն, ԼՂՀ Շահումյանի շրջան), ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու), արմատներով Զովունի գյուղից է։

Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ-ի ֆեյսբուքյան էջից

Ջիվան Աբրահամյան (հուլիսի 6, 1961, Երևան – հուլիսի 20, 1991, գ. Վերինշեն, ԼՂՀ Շահումյանի շրջան), ՀՀ Ազգային Բանակի…

Опубликовано ՄԵՐԱՆ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի պաշտոնաթերթ Пятница, 5 июля 2019 г.