«Վերելք»․ Իշխանություններն զգուշանում են համայնքների ինքնուրույնությունից, հյուրը՝ Էմին Երիցյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հյուր, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացնում է համայնքների խոշորացման գործընթացի թերությունները, համարելով, որ զարգացնելու փոխարեն այն հիմնականում նպաստում է համայնքների հետընթացին։
Նա այն կարծիքին է, որ Երրորդ հանրապետության կենտրոնական իշխանությունները քաղաքական նպատակներով զգուշացել են համայնքներին ինքնուրույնություն տալուց, մինչդեռ հենց դա էլ հետագայում քաղաքական լուրջ խնդիրներ է ստեղծում նույն այդ իշխանությունների համար։ Երկրի զարգացման ելքը համայնքներին հնարավորինս ինքնուրույնություն տալն է և առավել արդյունավետ ինքնակառավարման հասնելու հարցում աջակցելը։

Մանրամասները՝ տեսանյութում