Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին

Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ և երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։

1994 թվականից ԵԽԽՎ-ը բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Ուկրաինայում  և ԵԽԽՎ-ի հանդեպ ուկրաինական դեմարշը քայլ է, որը բնականաբար պայմանավորված էր ռուսական պատվիրակության մանդատների վերականգնմամբ։

Դժվար է կանխատեսել ԵԽԽՎ-ում հետագա զարգացումները, սակայն, իմ վստահ համոզմամբ, կամուրջներ այրելը հարցի լավագույն լուծումը չի, հատկապես, որ դեռ չգիտես՝ արդյո՞ք ճիշտ ափին ես։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներինՀուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ…

Опубликовано Naira Zohrabyan Четверг, 4 июля 2019 г.