Ժողովրդին իջեցրին Ձախ Հարութի մակարդակի (տեսանյութ)

Երկու օր առաջ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն աշխատանքից ազատվելու վերաբերյալ ծանուցումներ են ստացել, քանի որ ՀՀ կառավարությունն ինստիտուտը լուծարելու մասին որոշում է կայացրել։ Ինչո՞ւ է Կառավարությունը որոշել «Կրթության ազգային ինստիտուտը» լուծարել, որոշման մեջ ներկայացված պատճառաբանությունները, որոնց համաձայն՝ ինստիտուտի աշխատանքը մինչև օրս անարդյունավետ է եղել, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը։

Այս հարցերի մասին LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք «Կրթության ազգային ինստիտուտի» գլխավոր մասնագետ, «Հայոց լեզու և գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ։

Ըստ նրա՝ ինստիտուտը կվերափոխվի հիմնադրամի, բայց դրանից դժվար թե կառավարության ներկայացրած մտահոգությունները փարատվեն, քանի որ, Դավիթ Գասպարյանի հավաստմամբ, ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերին առնչվող խնդիրներն իրականում այլ պատճառներ ունեն և կապ չունեն ինստիտուտի գործունեության հետ։

Հյուրի հետ խոսեցինք նաև կրթության ոլորտում առկա խնդիրներից։

Մանրամասները՝ տեսանյութում