Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում և թե՛ այսօր, որպես ընդդիմադիր գործիչ, պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության:

Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակազգային և օտարամոլ բարքերի դեմ:

Ի տարբերություն այսօրվա ղեկավարության, որը չունի իզմեր, ես ունեմ իզմեր և այդ իզմը ազգային կոնսերվատիզմն է՝ խարսխված ազգային-ավանդական և քրիստոնեական արժեքների վրա: Դատապարտում եմ ցանկացած բռնություն և բռնության քարոզ:

Հայաստանում ուժեղանում է հակապետական և օտարամոլության քարոզը:

Օրինակնե՞ր եք ուզում, խնդրեմ…

Վեհարանի գրավման փորձեր, Վեհափառի վրա հարձակում, կրթության տխրահռչակ նախարարի կողմից անհանդուրժող կեցվածք դպրոցում առաքելական եկեղեցու սպասավորների այցելության հետ կապված, տրանսգենդերության քարոզ ԱԺ ամբիոնից, Բոլթոնի կոչը հրաժարվել ազգային կաղապարներից… Շարքը երկար է:

Սա քիչ էր, հիմա էլ հրապարակ են բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: Հայաստանը չպետք է վավերացնի այդ տխրահռչակ կոնվենցիան: Այն չի բխում մեր արժեհամակարգից և վերջ: Ավանդական ընտանիքի մոդելը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա:

Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է, և լակմուսի թուղթ է լինելու բոլորիս համար: Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Հ.Գ. Իսկ իրական եվրոպական արժեքները աղավաղողներին ու այս խայտառակ կոնվենցիան վավերացնելու կողմնակիցներին ասեմ, որ նույնիսկ Եվրոպական միության անդամ Բուլղարիայի սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական է որակել:

Ավելին, ԵՄ երկրի սահմանադրական դատարանը, ըստ էության, գտել է, որ կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական սեռ է սահմանում:

Հ.Հ.Գ. Էս էլ ու վերջ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանըՀարգելի հայրենակիցներ, թե՛ մեր…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 4 июля 2019 г.