Կրկնակի կավելանան Հայրենականի մեծ պատերազմի վետերանների պատվո վճարները

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշում կայացրեց կրկնակի ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվո վճարները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ 2015 մայիս 1-ից պատվո վճարների չափը սահմանված է 50 000 դրամ։ Այժմ դրանք առաջարկվում է հասցնել 100 000 դրամի։

«Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների փոփոխություն չի առաջանա, իսկ լրացուցիչ 47 մլն 600 000 դրամը նախատեսվում է ֆինանսավորել առկա տնտեսումների հաշվին»,– ասաց Բաթոյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ վետերանները կրկնակի ավելացած պատվովճարները կստանան ս.թ. օգոստոսի 1-ից։ Հայաստանում այդ գումարից օգտվում է 397 վետերան։