ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ կգումարի

Գործադիրի այսօրվա նիստում հերթական անգամ որոշում կայացվեց դիմել ՀՀ ԱԺ–ին`արտահերթ նիստ գումարելու առաջարկով։

Որոշման համաձայն` նիստը կգումարվի 2019 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ին։

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվող նիստի օրակարգում ներառված են «Սնանկության մասին» օրենքի նախագիծը, «Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և մի շարք այլ նախագծեր։

Կքննարկվի նաև «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին օրինագիծը։