«Վերելք»․ Դասական հեղափոխությամբ կամ ընտրություններով իրավիճակ չի փոխվի (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն այն կարծիքին է, որ հնում հայ ժողովուրդը կազմված է եղել երեք շերտից, որոնց առկայությունն ապահովել է երկրի հզորությունը հազարավոր տարիներ։ Պատմական որոշակի հանգամանքներում խաթարվել է այդ համակարգը, վերացել կամ ստորադասվել է իմաստուն-քրմերի վերին շերտը՝ ազգային ընտրանին, ժողովուրդը դարձել է ապագաղափարական, պետությունը թուլացել է և ընկել օտարի լծի տակ։ Դաժան այդ պայմաններում գրեթե վերացել է միջին շերտը, և հանրային կյանքն ընկել է երրորդ՝ ստորին շերտի ազդեցության տակ։ Դա հանգեցրել է հանրային կյանքի քաոսայնության, ցածրամշակութայնության, որի բացասական դրսևորումները առկա են նաև այսօր։ Այս պայմաններում որևէ ընտրություն, դասական որևէ հեղափոխություն իրավիճակի արմատական դրական փոփոխությունների չի հանգեցնի։ Ելքը կորսված իմաստուն-ընտրանու վերականգնումն է, որն էլ պահանջվող գաղափարականությունը կհաղորդի ժողովրդին։
Ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։

Այդ մասին՝ տեսանյութում