Եվրախորհրդարանի նոր նախագահ ընտրվեց իտալացի Դավիթ Մարիա Սասոլին

Իտալացի պատգամավոր Դավիթ Մարիա Սասոլին ընտրվել է Եվրախորհրդարանի (ԵԽ) նոր նախագահ: Հուլիսի 3-ին կայացած նիստում նրա օգտին է քվեարկել Եվրախորհրդարանի 345 պատգամավոր:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, գրանցված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 667։

Հիշեցնենք, որ առավոտյան առաջին փուլում Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել էր քվեարկության երկրորդ փուլ: