Վարչապետի ձեռքից գլոբուսը վերցրեք

Ըստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարևորագույն տոներից մեկին՝ Սահմանադրության օրը, մեկնում է Վիետնամ, իսկ հետո՝ Սինգապուր։

Վստահ եմ, որ որևէ լուրջ օրակարգ չկա, և այս այցերը վերածվելու են հերթական տուրիզմի։ Քաղաքական տուրիզմն այս իշխանությունների սիրված զբաղմունքներից մեկն է բոլոր մակարդակներում՝ վարչապետ, նախարարներ, պատգամավորներ։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք։ Ստացվում է, որ իր հորինած Քաղաքացու օրվա առիթով Փաշինյանը մնում է Հայաստանում, BBQ-party կազմակերպում և չի մասնակցում Մետաքսի ճանապարհի կարևորագույն համաժողովին, բայց սահմանադրության օրը երկրից բացակայելու է՝ անհայտ նպատակներով այցելելով Վիետնամ ու Սինգապուր։

Վարչապետի կողքը, հուսամ, դեռևս պահպանված պետության մասին մտածող մարդկանց խնդրում եմ իր ձեռքից գլոբուսը վերցրեք, կամ էլ հայտնի անեկդոտի նման՝ Հայաստանի գլոբուս պատվիրեք, որ ինքն ու իր թիմը մեր բոլորի հաշվին անիմաստ վոյաժները թարգեն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՁԵՌՔԻՑ ԳԼՈԲՈՒՍԸ ՎԵՐՑՐԵՔԸստ պաշտոնական լրահոսի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կարեւորագույն տոներից…

Опубликовано Armen Ashotyan Среда, 3 июля 2019 г.