Վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ-ի գիտահետազոտական սուզանավը. 14 նավաստի զոհվել է

Ռուսաստանի Դաշնություն տարածքային ջրերում վթարի է ենթարկվել ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական սուզանավը, զոհվել է 14 նավաստի: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունը հաղորդել է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից: Նշվում է, որ հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

Հետաքննություն է կատարվում՝ ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար: Առայժմ հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվել,  հայտնի չէ նաև, թե քանի մարդ է եղել սուզանավում։

Հետաքննությունը վարում է Ռուսաստանի ռազմական նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, որն այս տարվա մայիսի 3-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել էր այդ պաշտոնում: