Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

«Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը,- գրված է հայտարարության մեջ։ -Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ`Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։