Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար

Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ:

Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ…

Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը զրկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ապրիլյան պատերազմից հետո, սեպ խրելով հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև, հայտարարում էին, թե այն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր`լռում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր ԵԱՏՄ-ը Հայաստանի համար սպառնալիք էին համարում, իսկ այսօր նույն ԵԱՏՄ նիստում ջերմ հրավիրում էին перейти в սուրճի սենյակ…Ինչպե՞ս:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր պետության համար շատ կարևոր քվեարկությունների ժամանակ կամ շփոթվում են կամ՝ հանկարծ հիվանդանում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Վեհարանի վրա հարձակվողներին պաշտոն են տալիս:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր լռում են, երբ տրանսգենդերության քարոզ է լինում ԱԺ ամբիոնից:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Արցախում դավադիր ուժեր են փնտրում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր երկրում միասնություն և համերաշխություն քարոզելու փոխարեն ժողովրդին բաժանեցին սևերի և սպիտակների:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր հրաժարվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Եվ վերջապես, ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել:

Հ.Գ. Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար:

Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 2 июля 2019 г.