ՀՀ ԶՈՒ պատվո պահակայինները կմասնակցեն Մինսկում կայանալիք ռազմական շքերթին

Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերի համաձայն, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի և Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։