Դեսպան Թումանյանը Մոհամադ Էսլամիի հետ քննարկել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրները

Հունիսի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին (Mohammad Eslami): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրները, տրանսպորտի բնագավառում մի շարք օրենսդրական և ընթացակարգային կարգավորման հարցեր:

Անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունների փոխշահավետ օգտագործման հարցերին: