«Եռաբլուրում» հարգանքի տուրք է մատուցվել անհետ կորած ազատամարտիկների հիշատակին

Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհետ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։