Անհետ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում Ստեփանակերտի հուշահամալիրում

Հունիսի 29-ին անհետ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:

ԱՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել արցախյան գոյապայքարի տարիներից անհայտության մշուշի մեջ թաղված ազատամարտիկների ճակատագրերին, վերջիններս և նրանց հարազատների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի և հասարակական կազմակերպության գործունեությանը, շեշտվել, որ տարիների հետ որոնողական և հարակից մյուս ծրագրային գործընթացները պետք է իրականացնել առավել հասցեական:

Վերջում Արցախի թեմի առաջնորդի կողմից իրականացվել է օրհնության կարգ՝ ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների: