Արցախի բնակչությունը որպես պետականություն կրող տիտղոսակիր էթնիկ ընդհանրություն իրավունք ունի դառնալ բանակցային կողմ

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախն ընդգրկելու հայկական կողմի վերջերս կրկին բարձրացվող պահանջին ադրբեջանական դիվանագիտությունը պատասխանում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության անհրաժեշտության մասին հայտարարություններով։ Այս թվացյալ ճարպիկ քայլին պետք է հակադարձել հիմնավոր իրավաքաղաքական պարզաբանումներով և դա հասցնել համանախագահողներին։ Իմ կարծիքով պետք է հստակեցվի, որ հայկական կողմի առաջարկը վերաբերում է ոչ թե էթնիկ համայնքներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն, այլ Արցախի Հանրապետության, որպես դե ֆակտո կայացած, բայց դեռ չճանաչված պետության բանակցային գործընթացում ընդգրկվելուն։

Նախկին ԼՂԻՄ հայ բնակչությունը ստեղծել է իր պետական կազմավորումը, հանդիսանում է պետականություն կրող տիտղոսակիր էթնիկ ընդհանրություն և իրավունք ունի դառնալ բանակցային կողմ։ Այս նույն տարածքում նախկինում ապրած ադրբեջանցիները կարող են միայն բարձրացնել իրենց վերադարձի հարցը, սակայն հակամարտությունների կարգավորման միջազգային փորձը ցույց է տվել, որ նման քայլերը կարող են կրկին արյունահեղության պատճառ դառնալ։ Հիշենք միլիոնավոր գերմանացիների հարկադիր վերաբնակեցումը Լեհաստանին և Չեխոսլովակիային անցած տարածքներից, որն իհարկե, ինչպես պատմությունը ցույց տվեց, արդարացված էր։

ԵՊՀ քաղաքագիտության ամիոնի վարիչ Գագիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախն ընդգրկելու հայկական կողմի վերջերս կրկին բարձրացվող պահանջին,…

Опубликовано Garik Keryan Суббота, 29 июня 2019 г.