Նախագահ Սահակյանը ծաղկեպսակ է դրել անհետ կորած ազատամարտիկների հուշարձանին

Հայրենիքի համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։