Ապօրինի ծառահատման դեպքեր, շրջակա միջավայրին հասցված վնասներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է հունիսի 10-14-ը կատարած ստուգումների արդյունքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722 950 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1 460 000 դրամի վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունը։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671 250 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 230 000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են։

Լոռի՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1,5 խմ վառելափայտ)՝ 54 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 130 000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3,26 խմ թափուկ վառելափայտ)՝ 100 000 դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման իրավախախտման 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի գրությունը։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 2.250 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,5 խմ վառելափայտ)՝ 90 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 525 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքով նշանակվել է 200 000 դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 51 700 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 4 դեպքով նշանակվել է 850 000 դրամի վարչական տուգանք, որից՝

Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետի պահանջները) նշանակվել է 300 000 դրամի վարչական տուգանք։

«Էլ-կաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 200 000 դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50 000 դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 51 700 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 300 000 դրամի վարչական տուգանք։

Իրականացվել է 3 ստուգում, արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Լոռի՝ «Սալէներգո» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Սյունիք՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Ընդերքի պահպանության ոլորտ

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ավազի ապօրինի դուրսբերման փորձի 1 դեպքով նշանակվել է 80 000 դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100 000 դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1 194 000 դրամ: