Թրամփը Պուտինի հետ հանդիպումը համեմատել է «Օսկարի» արարողության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե G20-ի գագաթնաժողովում իրավիճակը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նման էր «Օսկարի» արարողությանը:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», ամերիկյան և ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, հենց բանակցությունների սրահից տարբեր գաջեթներից ուղիղ հեռարձակում էին հանդիպումը։ Եվ առաջացած աղմուկը խլացնում էր նախագահների խոսքերը: Երկու առաջնորդների ներածական խոսքերից առաջ և հետո, լրագրողները պարզապես բղավում էին իրենց հարցերը, իսկ արարողակարգային լուսանկարումից հետո չնայած պատվիրակությունների խնդրանքներին, նրանք հրաժարվել են հեռանալ բանակցային սենյակից։

«Կարծես կինոակադեմիայի մրցանակաբաշխություն լինի, ինչ հիմարություն է»,- ասել է Թրամփը Պուտինին:

Բանակցություններն ամփոփելով, Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախագահները մասնավորապես համաձայնել են, որ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն բանակցությունները սպառազինությունների վերահսկման մոդելի շուրջ: