Վիտեբսկի միջնակարգ դպրոցը կկրի Մարշալ Բաղրամյանի անունը

ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին: «Kievao.com.ua» կայքի տեղեկացմամբ,  ծրագիրը իրականացրել է Վիտեբսկի քաղաքային գործկոմը «ANIV» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի և նացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: