Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

Հունիսի 26-ին՝ ժամը 11.40-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի կամրջի տակ իրեր է թողնում, խնդրում է՝ ոստիկան մոտենա:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը կամրջի վերջին հենասյան մոտ՝ խոտածածկ տարածքում, հայտնաբերել է պոլիէթիլենային երեք պարկ և պայուսակ, որոնց մեջ առկա էին երկու ինքնաձիգ, «ՏՕԶ» տիպի հրացան, վեց նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ հինգ փամփշտատուփ, տարբեր տեսակի 15 փամփուշտ, փամփուշտների մետաղյա փակ արկղ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: