Կնքվել են հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման պայմանագրեր

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հավհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարար Դավիթ Տոնոյանի՝ նախօրեի հայտարարությանը նոր զինատեսակների ձեռքբերման մասին:

«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Արմիա 2019»-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ»,- գրել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանում ընթացող «Արմիա 2019»-ի ցուցահանդեսից հետո նշել է, որ լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն տարեվերջին-2020-ի սկզբին՝ ռազմական օդուժի վերազինման համար: