Տնտեսական ցուցանիշներն աճում են, բայց մարդկանց կյանքում դրական փոփոխություններ չկան ու չկան (տեսանյութ)

Օրերս Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը՝ 73 կողմ, 32 դեմ ձայներով։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին, քանի որ, նրանց կարծիքով, մի շարք դրույթներ վերանայման կարիք ունեն։ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ անդրադառնալով Հարկային օրենսգրքին, նույնպես շեշտեց, որ դրանում մի շարք խութեր կան, որոնք աղքատ խավի համար կավելացնեն ֆինանսական բեռը։ Մյուս կողմից էլ միջին ու հարուստ խավի համար նվազեցնելով հարկային բեռը՝ Կառավարությունը խորացնում է սոցիալապես անապահով խավի և ունևորների միջև անջրպետը՝ ձևավորելով սոցիալական անարդարություն։

Տնտեսագետը խոսեց նաև տնտեսական ցուցանիշներից՝ անդրադարձ կատարելով տարեկան տնտեսական աճի և մակրոտնտեսական ցուցանիշներին։

Մանրամասները՝ տեսանյութում