Վիետնամցի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կոմիտեի նախագահի տեղակալ Նյուգեն Ման Թիենիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանի ու խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, վիետնամցի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում:

Նյուգեն Ման Թիենին նշել է. «Կիսում ենք ձեր ցավը և աջակցում, որպեսզի այլևս նման ցեղասպանություններ չլինեն»: