Բարի լուր․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`        37.10C (1985 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝             11.20C (1988 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝         24.20C