Այս պահին չի հաստատվում ռուսական պատվիրակության լիազորությունները․ թեժ կրքեր ԵԽԽՎ-ում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ 30 պատգամավոր, հիմնականում Ուկրանիայի, Վրաստանի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների անդամները ոտքի են կանգնել, թույլ չտալու ռուսական պատվիրակության ձայնի վերականգնումը։ Ուկրաինական պատվիրակության անդամները, չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին, լքել են նիստերի դահլիճը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո նիստերի դահլիճը լքել է նաև Վրաստանի պատվիրակությունը:

«ԵԽԽՎ նախագահը կայացրեց որոշում, որ այս պահին չի հաստատվում ռուսական պատվիրակության լիազորությունները»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը։

Ավելի վաղ Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ 118 ձայնով վերականգնվել է Ռուսաստանի ձայնի իրավունքը։